Ս.թ. մարտի 22-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության պետնախարար Թոբիաս Լինդների հետ։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու գլոբալ անվտանգային հարցերի շուրջ և քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հետագա քայլերը:
ԱԽ քարտուղարը զրուցակցին նաև ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային խնդիրների լուծման Հայաստանի տեսլականը:
Անվտանգության խորհրդի գրասենյակ