Հակառուսական պատժամիջոցների պատճառով մինչ այժմ արտասահմանվում, այդ թվում Հայաստանում, կալանավորվել է ռուսական 80 ինքնաթիռ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Վիտալի Սավիլևը:
«Մենք ունեցել ենք ընդհանուր առմամբ 1367 ինքնաթիռ, որից կորցրել ենք 78-ը, դրանք չվերթների ժամանակ կալանավորվել են»,- ասել է նախարարը:
Ընդ որում, նա նշել է, որ ռուսական օդանավերը կալանավորվել են նաև բարեկամական երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ