Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպիսի՜ գրականություն կարող եմ այստեղից ցիտել»․ Թումանյանական տողից հետո պատգամավորները վիճեցին

Մարտ 22,2022 19:44

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանն այսօր ԱԺ լիագումար նիստում «Հայաստան» խմբակցությունից Արեգնազ Մանուկյանին կոչ արեց վերադառնալ խորհրդարանական դիվանագիտության դաշտ՝ քննադատելով Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ Բալի մեկնելու առիթով Մանուկյանի այսօրվա որակումները։

Արեգնազ Մանուկյանը ելույթի ընթացքում տեղից խոսեց, եւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նրան նկատողություն հայտարարեց։ Երկրորդ նկատողությունը տրվեց Պալյանի ելույթի ավարտին։ «Ո՞րը կնախընտրեք, տիկին Մանուկյան, գնա՞ք, թե ասեմ։ Դե ցտեսություն»,-ասաց Մանուկյանին Ռուբինյանը եւ ձեռքով արեց։

Ապա «Հայաստան» խմբակցությունից ամբիոնին մոտեցավ Արմենուհի Կյուրեղյանը եւ ՔՊ-ի համար հիշեցրեց Թումանյանի հայտնի տողը․ «Դեռ հեռու է մինչեւ մարդը ձեր ճամփան»։ Ռուբինյանն ընդհատեց․ «Ախր․․․»։ Արմենուհի Կյուրեղյանը շտապեց հիշեցնել, որ ՔՊ-ն ինքն է պարբերաբար գրականություն մեջբերում, ինքն էլ Թումանյանից տող կարդաց։ «Ես այնպիսի՜ գրականություն կարող եմ այստեղից ցիտել, որ․․․ես ձեզ թույլ չեմ տալու այստեղից վիրավորել պատգամավորներին»,-շարունակեց Ռուբինյանը։

Կյուրեղյանը պնդեց․ «Չեմ վիրավորում, Թումանյանի քառյակ եմ կարդում»։ Ռուբինյաննն ասաց՝ որ պահին վիրավորանք լսի՝ անջատել կտա խոսափողը։ ՔՊ-ականների շարքից աղմուկ լսվեց։ Արմենուհի Կյուրեղյանը հարցրեց՝ կարդացե՞լ եք, գիտե՞ք ինչի մասին է Թումանյանի այդ քառյակը։ «Լռեք բոլորդ»,-բղավում էր Ռուբեն Ռուբինյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031