Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մարալիկ քաղաքի 35-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում: Մարտի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանները նրա տան բակի աղավնիների բնից զննությամբ հայտնաբերեցին մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 5 գրամից ավելի քաշով:
Ըստ 35-ամյա տղամարդու՝ կանեփը քաղել էր 2019 թվականի ամռանը և պատրաստել էր թմրանյութ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն