«Չեմ արդարացնում նախկինում թույլ տված ոչ մի սխալ։ Սխալները բազմաթիվ են։ Երբ նախկինների մասին եք խոսում, դուք ձեր կազմը նայել եք՝ նախկին ՀՀԿ-ական, նախկին դաշնակցական, նախկին ԲՀԿ-ական, նախկին կոմունիստ, նախկին օլիգարխ, նախկին, նախկին․․․»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով ՔՊ-ին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Նախկիններին որ սկսենք թվարկել, գիտե՞ք ուր կհասնենք․․․նախկին ԼՀԿ․․․հիմա նախկինն ո՞վ է՝ մե՞նք, թե՞ դուք, ավելի նախկին երբեւէ եղե՞լ է այս երկրում։ Որ ասում եք՝ 2002թ․-ին Մեղրին հանձնել ենք, բա հիմա Մեղրին որտե՞ղ է։ Կամ, ո՞վ էր խանգարում Մեղրին ձեր կողմից ենթադրյալ հանձնողին, որ նա չաներ դա։ Նա, ով այդ ժամանակ իննը տարեկա՞ն էր, ինչո՞վ պիտի խանգարեր։ Եկեք լրջանանք։ Ով ինչ արել է հիմա, դրա համար է պատասխան տալիս։ Ընդունեք, որ ձեր մեղքով է երկիրը հայտնվել այս վիճակում։ Նախկին-ներկա բանավեճը բումերանգի պես ձեր վրա է գալու, դուք պատմաբաններ չեք, քաղաքականությամբ զբաղվեք»,-նշեց Արթուր Ղազինյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ