Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պոռոտախոսները ճանաչել են իրենց որոշ կուսակիցների, դրա համար են ասածներս այդքան ծանր տանում»․ Գագիկ Մելքոնյան

Մարտ 22,2022 18:52

Որոշ ընդդիմադիր պատգամավորներ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի՝ օրերս արցախահայության մասին արտահայտած մտքերն անթույլատրելի եւ դավաճանական էին  որակել։ ԱԺ լիագումար նիստում այսօր Մելքոնյանն անդրադարձավ այդ գնահատականներին․ «Ստիպված եմ նաեւ այս դահլիճում նստած որոշ պոռոտախոսների հիշեցնեմ, որ կյանքիս լավագույն տարիներս նվիրել եմ Արցախի պաշտպանությանը։ Երբ խոսում եմ վերջին պատերազմում Արցախից ոմանց խայտառակ փախուստի մասին, նկատի ունեմ ոչ թե ամբողջ արցախահայությանը, այլ որոշ գեներալների, հրամանատարների եւ պաշտոնյաների, որոնց վախկոտ եւ դավաճանական գործունեության արդյունքում Արցախի որոշ շրջաններում՝ Հադրութում, խուճապ ու զանգվածային փախուստ սկսվեց։ Հավանաբար, այդ պոռոտախոսներն իմ ասածներում ճանաչել են իրենց որոշ կուսակիցների, դրա համար են ասածներս այդքան ծանր տանում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031