Մոսկվայի դատարանն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 9 տարվա խիստ ռեժիմով ազատազրկման և 1,2 մլն ռուբլի տուգանքի՝ դատարանի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի և խարդախության գործով:
Ավելի վաղ դատախազը պահանջել էր նրան դատապարտել 13 տարվա ազատազրկման և նշանակել 1,2 մլն ռուբլու տուգանք:
Դատավճռի հրապարակումից հետո Նավալնիի Twitter-ում կատարվել է հետևյալ բովանդակությամբ հրապարակումը.
«9 տարի: Դե ինչպես ասում էին իմ սիրելի The Wire սերիալի հերոսները. You only do two days. Thatʼs the day you go in and the day you come out: Ես անգամ շապիկ ունեի այդ կարգախոսով, բայց բանտի ղեկավարությունն այն առգրավել է՝ գրառումը համարելով ծայրահեղական»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ