Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը բառի խորը գիտակցմամբ ասաց՝ Ադրբեջանի առաջարկներում ՀՀ-ի համար մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա․ Լիլիթ Գալստյան

Մարտ 22,2022 17:18

«Ցավոք, աղն ու աղամանն ավելի շրջանառվեցին, քան այդ կարեւոր բանաձեւը։ Այն հաստատեց, որ ԼՂ-ում հայկական մշակութային հետքերի ոչնչացումն իրականացվում է նաեւ պատմության կեղծման նպատակով։ Արձանագրվել է առաջին անգամ «Արմենոֆոբիա» եզրույթը, ամրագրվել է, որ Ադրբեջանի կողմից խրախուսվում եւ համակարգային բնույթ են կրում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, հայատյացությունը, ՀՀ-ի հանդեպ տարածքային պահանջները»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով Եվրախորհրդարանի լիագումար նիստի օրակարգում ընդգրկված եւ հաստատված՝ «Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձեւին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նրա խոսքով՝ թվում էր, թե քաղաքական մեծամասնությունը կկապիտալիզացնի եվրոպական հանրույթի այս աննախադեպ ամրագրումը, բայց ոչ․ «Այդ օրերին ՔՊ-ական որոշ պատգամավորներ հանդես են եկել ՀՀ-Արցախ հակապետական, դավաճանական հռետորաբանությամբ։ Ադրբեջանի հինգ կետերից հետո ԱԳՆ-ն դիմում է ԵԱՀԿ-ին՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ։ Ավելին՝ նախարարը բառի խորը գիտակցմամբ հայտարարեց, որ ադրբեջանական առաջարկներում ՀՀ-ի համար մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա, մինչդեռ այդ առաջարկները բխում են միայն Ադրբեջանի շահերից՝ առանցքում ունենալով վերջինիս տարածքային ամբողջականությունը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031