«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
Տպավորություն ունեմ, որ ռուս-թուրքական տանդեմը փորձում է Հայաստանին պարտադրել Ադրբեջանի առաջարկած հաշտության համաձայնագիրը, որովհետև ԱՄՆ-ը ու ԵՄ-ն խաղաղության հասնելու միջոցը առաջարկել և առաջարկում են Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Համոզված եմ, որ Լավրովի մեկ զանգը, անգամ աշխարհաքաղաքական այս իրավիճակում, բավարար էր Արցախի գազամատակարարման վերականգնման և Ադրբեջանին կարգի հրավիրելու համար:
Իսկ եթե ՌԴ-ն ուզում է, բայց չի կարողանում, ապա պետք է հետևություններ անել.
1) Միութենական պետությունը ոչ միայն անկախության, այլև տարածքային կորուստ է լինելու, ինչպես արդեն մեկ անգամ եղել է։
2) Մենք պետք է հույսներս դնենք մեզ վրա՝ փորձելով ներգրավել համայն հայության ներուժը։
Կարդացեք նաև
3) Ներդաշնակենք մեր արտաքին և տնտեսական քաղաքականությունը, նախապատվությունը տալով ժողովրդավար և տեխնոլոգիապես զարգացած երկրներին։