Լրահոս
Օրվա լրահոսը

304 000 000 դրամի աջակցություն՝ Իջևան խոշորացված համայնքին

Մարտ 22,2022 16:22

Իջևանի համայնքապետարանի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի համագործակցության արդյունքում՝ համայնքը կունենա 304 000 000 դրամի աջակցություն։ Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Իջևանի համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։

Նախորդ տարի Իջևան քաղաքային համայնքը միավորվել է հարակից 18 գյուղական համայնքի հետ՝ ձևավորելով նոր խոշորացված համայնք։

Համայնքապետի խոսքով, խնդիրները բազմաթիվ են, սակայն խոշորացման առաջին իսկ օրվանից ձեռնամուխ են եղել դրանց լուծմանը։ Առաջիկա օրերին համայնքը կունենա 2 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 4 միկրոավտոբուս, 2 աղբատար, 1 ինքնաթափ և 350 մետաղյա աղբաման։

Արթուր Ճաղարյանը նշեց, որ ՀՏԶՀ-ի հետ իրականցվող համատեղ ծրագրի արդյունքում համայնքը կունենա բարեկարգ և մաքուր ճանապարհներ, շուրջ 47000 բնակիչ կօգտվի որակյալ կոմունալ ծառայությունից։ Վերը նշված տեխնիկայի առկայության դեպքում համայնքը ավելի որակով և նվազ ծախսերով կկատարի ՏԻՄ օրենքով նախատեսված իր լիազորությունները (բարեկարգում և այլն)։ Նպաստավոր պայմաններ կստեղծվեն նաև զբոսաշրջության և գործարարության զարգացման համար։

Նախատեսվում է նաև տեխնիկայի վճարովի ծառայություններ մատուցելու դիմաց համայնքային բյուջե մուտքագրել տարեկան մոտ 10 մլն․ դրամ։ Համայնքապետի խոսքով` հանդամիջյան ճանապարհների բարեկարգման արդյունքում՝ 2-3 տարվա ընթացքում կավելանա նաև մշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի մակերեսը։ Արթուր Ճաղարյանը հավելեց, որ այս ծրագրի համայնքային ներդրումը կազմել է 15 մլն․ 200․000 դրամ։ Այն ամբողջովին հատկացվել է Իջևան համայնքի բյուջեից՝ մինչ խոշորացման գործընթացը։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Իջևանի համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031