Փարաքար համայնքում ընտրված 2 համայնքապետերից մեկի՝ ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Վոլոդյա Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը
Վարչական գործն ըստ հայցի՝ Փարաքար համայնքի ավագանու «Ապրելու Երկիր» խմբակցության ընդդեմ ՀՀ կառավարության՝ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ չդադարեցնելու և ոչ իրավաչափ ճանաչելու մասին պահանջը ՀՀ Վարչական Դատարանը անհիմն և անօրինական հիմքով կրկին մերժել է։
Վճիռը կայացնելիս Վարչական Դատարանը անդրադարձել է, սակայն հաշվի չի առել այն կարևոր հանգամանքը, որ Փարաքար համայնքի ղեկավարն «ընտրվել» է ՏԻՄ օրենքի կոպիտ խախտումներով, այն է` չի պահպանվել օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետը։
Կարդացեք նաև
Միաժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ դեռևս 30․12․2021թ․ Վարչական Դատարանի կայացրած վճիռը վերաբերում է ընդամենը անվավեր ճանաչել 20․12․2021թ․ ավագանու նիստի թիվ 1 որոշումը և ընտրության արդյունքները (կից դատարանի վճռի նշյալ հատվածը)։
Վճիռը անվավեր չի ճանաչել ավագանու 20․12․2021թ․ նիստը և այն շարունակվում է համարվել իրավազոր, իսկ երկշաբաթյա ժամկետը ավարտվել է 03․01․2022թ․։
Հետևաբար հաջորդիվ հրավիրված ավագանու նիստերը անօրինական են, իսկ «ընտրված» համայնքի ղեկավարը` ապօրինի։
Ամփոփելով վերոգրյալը, վերահաստատում եմ, որ միասին շարունակելու ենք պայքարը և օրինականության հաստատումը այլընտրանք չունի։