«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն, ի նշան բողոքի դատարանի գործողություններից, լքեց դատական նիստերի դահլիճը։ Խնդիրը կրկին մեղադրանքի պարզաբանմանն էր վերաբերում։ Ե՛վ պաշտպանը, և՛ Գևորգյանը պնդեցին, որ մեղադրանքի մեջ կան պարզաբանման ենթակա արտահայտություններ։ Սակայն դատարանը գտավ, որ մեղադրանքի էությունը պարզ է և որոշեց անցնել ապացույցների հետազոտման կարգին։
Ի նշան բողոքի՝ Լուսինե Սահակյանը լքեց դատական նիստերի դահլիճը, հայտարարելով, որ դատարանը չի կատարում օրենքով սահմանված իր պարտականությունները։ Նիստը նախագահող դատավորը որոշեց փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառել և հեռացավ խորհրդակցական սենյակ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց տուգանել ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանին 50 հազար դրամի չափով։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ուժի մեջ մտնելու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում կամավոր չկատարելու դեպքում կկատարվի հարկադիր կարգով։ Որոշումը կարող է բողոքարկվել վերադաս ատյանում՝ այն ստանալու պահից 7-օրյա ժամկետում։
Կարդացեք նաև
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 29-ին։
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ