Քիչ առաջ Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) 42-րդ նստաշրջանը:
Մարտի 22-24-ն անցկացվող նստաշրջանի օրակարգում է նաև Հայաստանում դեկտեմբերի 5-ին անցկացված Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին ԵԽ Կոնգրեսի դիտորդական առաքելության արդյունքների վերաբերյալ զեկույցը: Այն կքննարկվի Կոնգրեսի լիագումար նստաշրջանի երկրորդ օրը՝ մարտի 23-ին:
Նստաշրջանի մեկնարկին Կոնգրեսն իր աջակցությունը հայտնեց Ուկրաինային. նախ հնչեց Ուկրաինայի հիմնը, այնուհետև պատվիրակները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր զոհերին, այնուհետև ծափահարություններով իրենց աջակցությունը հայտնեցին Ուկրաինային:
Մինչ նստաշրջանի մեկնարկը՝ Ուկրաինայի պատվիրակության ներկայացուցիչները պատվիրակներին էին բաժանում Ուկրաինայի դրոշով կրծքանշաններ: Պատվիրակների մեծամասնությունն այդ կրծքանշանով է մասնակցում նստաշրջանին՝ ի աջակցություն Ուկրաինայի: Պատվիրակներից շատերը հայտարարում են, որ այս նստաշրջանը լինելու է պատմական:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստրասբուրգ