«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արագածոտնի մարզում եղանակային անբարենպաստ պայմանների և ձյան առատ տեղումների պատճառով, ս.թ մարտի 22-ից դադարեցվել «Յոթաղբյուր» կոչվող աղբյուրից սնվող Գեղադիր, Բերքառատ և Սադունց գյուղերի ջրամատակարարումը: Մինչև խնդրի լիարժեք լուծումը, նշված գյուղերի ջրամատակարարումը կիրականացվի շրջիկ ավտոցիստերների միջոցով:
Նույն պատճառներով խնդիրներ են առաջացել նաև Վանաձորը սնուցող Լոռու մարզի Ծովասար, Մայմեխ աղբյուրներում, ինչպես նաև քաղաքի ջրի մաքրման կայանում: Տվյալ հանգամանքով պայմանավորված, ս.թ մարտի 22-ից Վանաձոր քաղաքում և Շահումյան գյուղում ջրամատակարարումը կիրականացվի հայտարարված ժամանակացույցի խախտումներով:
Վեոլիա Ջուր ՓԲԸ կողմից ձեռնարկվում են միջոցներ նշված խնդիրների շուտափույթ լուծման ուղղությամբ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վեոլիա Ջուր ՓԲԸ