Մարտի 22-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ։
Կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա տնտեսական և տեխնիկական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացման կարևորությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
ՀՀ ԱԽ գրասենյակ