Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը թվիթերի իր էջում դիմել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին։
Դիմելով Տոյվո Կլաարին՝ նա նշել է․ «Ադրբեջանի ղեկավարության «ակտիվ ներգրավվածությամբ» Արցախը կրկին զրկված է գազամատակարարումից. անհամբեր սպասում եմ Ձեր արձագանքին»։
Դիմելով Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին՝ Գեղամ Ստեփանյանը նշել է․ «Դուք դեռ հետաքրքրվա՞ծ եք մարդու իրավունքների հարցերով»։
Կարդացեք նաև
Mr @ToivoKlaar with the "active engagement" of the Azerbaijani leadership #Artsakh #NagornoKarabakh is again deprived of gas supply. Looking forward to hearing from you soon.
— Gegham Stepanyan (@Gegham_Artsakh) March 21, 2022
Ms @Dunja_Mijatovic are you still interested in human rights?