Լրահոս
Օրվա լրահոսը

Այլընտրանքային էներգիա․ «Յուքոմ» և «Սոլարա» ընկերությունների գործակցությունից կշահեն բիզնես-հաճախորդները

Մարտ 22,2022 12:46

«Յուքոմ» և «Սոլարա» ընկերությունները հանդես են եկել նոր առաջարկով, որի շրջանակներում «Յուքոմ»-ի Ֆիքսված կապի թե՛ նոր, թե՛ առկա կորպորատիվ բաժանորդները կարող են տեղադրել Solara արևային ֆոտովոլտային համակարգ և ստանալ «Յուքոմի» ֆիքսված կապի ծառայություններից մինչև 400 000 դրամ սահմանաչափով  օգտվելու հնարավորություն:

«Մեր երկու ընկերությունների միջև գործակցության նպատակն է ունենալ վերականգնվող էներգիայի և խնայողության բարձր ցուցանիշներ: Առաջարկում ենք երկրում գործունեություն ծավալող բոլոր գործարարներին ոչ միայն էապես կրճատել ծախսերը, այլև հոգալ շրջակա միջավայրի մասին՝ հնարավորինս նվազեցնելով վնասակար նյութերի արտանետումն արտաքին միջավայր», – ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

«Լինելով մեր ոլորտների առաջատարներից՝ մեկնարկել ենք տարբերվող մի նախաձեռնություն, որը խթանելու է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ծավալների մեծացումը: Արևային էներգիայի օգտագործումը շահավետ է ինչպես բնապահպանական, այնպես էլ տնտեսական առումներով: Նախաձեռնություն-առաջարկն ավելի հասանելի է դարձնում արևի տնտեսական արդյունավետությունը մեր սպառողներին: Յուքոմի մեր գործընկերների հետ մշակել ենք ամբողջական առաջարկ, որից օգտվելով գործարարները, բացի էներգիայի ծախսերի զրոյացումից, հեռահաղորդակցության ոլորտում ձեռք են բերում բազմաթիվ առավելություններ: Վստահ եմ, որ այս նախաձեռնությունը կտա իր ցանկալի արդյունքները», – նշել է «Սոլարա» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Պետրոսյանը:

Ձեռք բերելով նվազագույնը 20 կՎտ հզորությամբ Solara արևային համակարգ՝ կորպորատիվ հաճախորդները կստանան հնարավորություն  օգտվելու 40 Մբ/վ արագությամբ ֆիքսված ինտերնետից 6 ամիս շարունակ, ինչպես նաև կունենան տարեկան 1 350 000 դրամի չափով հոսանքի խնայողություն։ Իսկ 300 կՎտ հզորությամբ արևային համակարգ ձեռք բերելու դեպքում՝ 40 Մբ/վ արագությամբ ֆիքսված ինտերնետից կօգտվեն 12 ամիս շարունակ, բացի այդ կստանան նաև 10% զեղչ արևային ֆոտովոլտային համակարգի համար և տարեկան հոսանքի խնայողություն՝ 20 250 000 դրամի չափով։ Փաթեթը նախատեսում է 500 կՎտ, 1 կամ 1.5 ՄՎտ և ավել հզորությամբ կայանների համար մշակված տարբերակներ, որոնցից, օրինակ, 1.5 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանն ընտրելու դեպքում գործարարը տարեկան շուրջ 101 250 000 դրամ խնայելու հնարավորություն է ստանում:

Հավելենք, որ հատուկ առաջարկը հասանելի է ցանկացած բիզնեսի համար, անկախ գործունեության ոլորտից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031