Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բացակաների օր ԱԺ-ում․ Ռուբինյանը բողոքի նոտա հղեց ու ընդմիջում հայտարարեց

Մարտ 22,2022 12:42

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արթուր Դավթյանի եւ կառավարության հեղինակած՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն այսօր ԱԺ լիագումար նիստում պետք է զեկուցեր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, սակայն երբ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կարդաց նրա անունը, արձագանք չեղավ։

«Ո՞ւր է Դավիթ Խաչատրյանը»,-նայելով քարտուղարությանը՝ հարցրեց Ռուբինյանը, ապա նշեց,-«քանի որ պատասխանատու գործելակերպ չենք տեսնում կառավարության գործընկերներից, հայտարարում եմ 20 րոպե ընդմիջում եւ քարտուղարությանը հանձնարարում անմիջապես կապվել կառավարության հետ եւ ասել, որ արագ գան»։

Նշենք, որ մինչեւ այս հարցի քննարկումը «ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ բացակա էր ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ինչի առիթով Ռուբինյանն ասել էր․ «Սա լավ չէ։ Քարտուղարությանը խնդրում եմ հետեւել, որ մեր գործընկերները ժամանակին հասնեն»։

Իսկ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը փոքր ինչ ուշացմամբ էր մտել դահլիճ ու առանց վերարկուն հանելու՝ միանգամից թղթապանակով մոտեցել ամբիոնին։ «Առաջարկում եմ հանել ձեր վերարկուն եւ մոտենալ ամբիոնին»,-առաջարկել էր Ռուբինյանը, Բադասյանն էլ ներողություն էր խնդրել սպասեցնելու համար։

Ավելի ուշ փոխնախարար Դավիթ Խաչատրյանը ներկայացավ եւ ներողություն խնդրեց ուշանալու համար, ասաց, որ կառավարությունում էր։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031