Լրահոս
Օրվա լրահոսը

Գազային տեռորը Արցախի՞ դեմ է, թե՞ ռուս խաղաղապահների. Էդմոն Մարուքյան

Մարտ 22,2022 11:35

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը

Գազային տեռորը Արցախի՞ դեմ է, թե՞ ռուս խաղաղապահների. երեկվանից այս հարցի պատասխանն եմ փնտրում, որովհետև Արցախում կրկին գազ չկա:

Սա հումանիտար ահաբեկչություն է, և Ադրբեջանն ամեն բան անում է, որ Արցախում ապրող մարդկանց կյանքը դժվարացնի: Առաջին հայացքից սպասելի է, որ Ադրբեջանն ամեն բան անում է, որ Արցախի ժողովրդի իրավունքները ոտնահարի, լավ, բա Արցախում անվտանգությունն ապահովող ռուս խաղաղապահների գազն էլ է, չէ՞, կտրել: Ի՞նչ է ուզում Ադրբեջանը ՌԴ-ից, և արդյո՞ք ՌԴ-ի ռազմական գործողությունների մեջ լինելու հանգամանքն Ադրբեջանին առիթ է տալիս, որ այստեղ սադրանքներ հրահրի:

Միջազգային հանրությունը պետք է խստիվ դատապարտի ադրբեջանական այս վարքն ընդդեմ խաղաղ բնակչության, իսկ Ռուսաստանը, որի խաղաղապահների հեղինակության հետ են խաղում և առանց գազ թողնում, հստակ հետևություններ անի` Ադրբեջանի հետ վերջերս կնքած 43 կետանոց «դաշնակցային» հռչակագրի համատեքստում:

Ադրբեջանն ինքն իր դեմ է աշխատում, որովհետև ամեն բան անում է, որ միջազգային հանրությանն ապացուցի, որ իր կողմից երբեք չեն կարող հարգվել կամ առավել ևս ապահովվել Արցախի բնակչության անգամ տարրական իրավունքները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031