Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այդ անհագ ձգտումը՝ թոթափել Արցախի բեռն ու ապրել այնպես, կարծես չի եղել այս 30 տարվա պայքարը, մեր նվաստ բնույթի եւ խեղճության մասին է խոսում». «Հրապարակ»

Մարտ 22,2022 10:19

Կարող էինք, իհարկե, նաեւ պատերազմում պարտվել: Այնտեղ, որտեղ կա բախում, միշտ լինում են հաղթողներ ու պարտվողներ: Բայց պատերազմից ու պարտությունից հետո այն սարսափը, որ մտել է հայ մարդու «ոսկորների» մեջ, անբացատրելի է ու ամոթալի: Կարող էինք նաեւ կորցնել Արցախի մի մասը, բայց այդ վախվորած պատրաստակամությունը` արագորեն զիջելու այն: Այդ անհագ ձգտումը` թոթափել Արցախի բեռն ու ապրել այնպես, կարծես չի եղել այս 30 տարվա պայքարը, մեր նվաստ բնույթի եւ խեղճության մասին է խոսում:

Էլի կարելի էր խաղաղության մասին խոսել, բանակցություններ վարել թշնամու հետ, բայց ինչո՞ւ այդպես ստորաքարշ ու անբարո եղանակով: Կարող էինք նաեւ բանակցային սեղանի շուրջ ամեն ինչ քննարկել, կոմպրոմիսային տարբերակներ մտածել, բայց ինչո՞ւ Արցախի ու արցախցիների հաշվին: Մի՞թե խաղաղության գործընթացին որեւէ կերպ կարող էին խանգարել երեկ Ազգային ժողովում նախաձեռնված լսումները` Արցախի թեմայով: Ի՞նչ մեսիջ է փոխանցում գործող իշխանությունն իր ադրբեջանցի ու թուրք եղբայրներին, երբ բոյկոտում է Արցախի թեմայով լսումները, չի այցելում Արցախ, խուսափում է Արցախի մասին բառ արտաբերելուց, վախենում է արձագանքել թշնամու լկտի ոտնձգություններին:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031