Մեր տեղեկություններով՝ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում ֆեյսբուքի մի օգտատիրոջ՝ Հայկ Մ-ի դեմ: Նա մարտի 24-ին Ազատագրական շարժման անդամ Արա Զոհրաբյանի՝ «միացեք վարչապետի ստորագրահավաքին» գրառման տակ մի մեկնաբանություն է թողել: Փաստաբաններից մեկը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ օգտատիրոջ մեկնաբանությունը բռնության կոչ որակելով: Նախապատրաստվում են նյութեր: