«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսան Զաքարյանը ձերբակալվել է՝ ՔԿ֊ում քննվող քրեական գործի շրջանակներում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ՔԿ֊ից հաստատեցին տեղեկությունը ՝ նշելով, որ վերջինս ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 189֊րդ հոդվածի 3֊րդ մասի կասկածանքով, այն է՝ կեղծ ձեռնարկատիրությունը, որի հետևանքով առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառվել։
Հիշեցնենք, որ վերջինս ձերբակալվել էր նաև 2019թ֊ին։
Ըստ գործի նյութերի՝ կեղծ կատարողական ակտերի և դրանց հիման վրա նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու և ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը խաբեությամբ հափշտակել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար:
«Փաստինֆո»