ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 21-ի արտահերթ նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:
Զեկուցողն անդրադարձել է մասնավորապես ՀՀ-ԵՄ առեւտրատնտեսական համագործակցության ապահովմանն ուղղված քայլերին ու ծրագրերին, իրականացված միջոցառումներին:
Նշվել է, որ 2021թ. մարտի 24-25-ը Երեւանում առցանց ձեւաչափով տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ առեւտրի հարցերով գործունեության կոմիտեի երրորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ առեւտրին վերաբերող հարցերի ներկա համագործակցության շրջանակում իրականացվող միջոցառումներն ու համապատասխան 12 ճանապարհային քարտեզները:
Վահան Քերոբյանը հակիրճ ներկայացրել է հաշվետու տարում Էկոնոմիկայի նախարարության իրավասության ներքո իրականացված ծրագրերը:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողով