Մահացել է Dalma Garden Mall-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Էդգար Խաչատրյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածվել Dalma Garden Mall-ի ֆեյսբուքյան էջում.
«Dalma Garden Mall-ը խորը ցավով hայտնում է մեր ընկեր, գործընկեր, համահիմնադիր և գործադիր տնօրեն Էդգար Խաչատրյանի վաղաժամ մահվան լուրը։
Էդգարը ոչ միայն Dalma Garden Mall-ի հիմնադիր տնօրենն էր և հիմնական շարժիչ ուժը, այլ նաև հիանալի ընկեր էր և հայր: Դալմա մոլով նա հիմնովին փոխեց առևտրի մշակույթը Հայաստանում և իր մեծ ներդրումն ունեցավ Հայաստանի տնտեսության զարգացման գործում։
Չնայած իր երիտասարդ տարիքին, Էդգարը հիանալի առաջնորդ էր, ով միշտ մոտիվացնում և աջակցում էր մեզ:
Կարդացեք նաև
Որպես նրա թիմ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի շարունակենք նրա սկսած կարևոր ճանապարհը այն բարձր որակով, որը կբավարարեր նրան։
Թող որ նրա հիշատակը միշտ վառ մնա»։