Լրահոս
Օրվա լրահոսը

Սնանկության դատարանի դատավորը իր բարեկամին բերել է աճուրդի, նրան տվյալներ տվել ու ուրիշի բնակարանի փողով ապօրինի հարստացել

Մարտ 21,2022 23:03
sd

Մեր տեղեկություններով՝ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել առ այն, որ ՀՀ սնանկության դատարանի 3 դատավորներ միասին պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել եւ ծառայողական պարտականությունները կատարելու փոխարեն խախտել են հրապարակային սակարկությունների անցկացման կարգը՝ ստանալով օգուտ բարեկամի միջոցով: Դատավորներից մեկը իր բարեկամ Տիգրան Մ.-ի միջոցով Վարդանանց փողոցի վրա գտնվող մի անհատ ձեռնարկատիրոջ բնակարանը այսպես ասած իրենով է արել: Նա ապահովել է բարեկամի մասնակցությունը աճուրդին, տեղեկատվություն եւ փող տրամադրել, իրականացրել է Սիմոն Ա-ին պատկանող բնակարանի իրացումը եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարը դրել իր համար գործի մեջ: Այդ եղանակով նա ապօրինի հարստացել է բավական չի, գումարները թաքցրել է հայտարարագրելուց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031