ԱԺ եկած ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր գլխադասային հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումից հետո հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել։ «Երբ դրվում են վերնագրեր, որոնք ամբողջությամբ խեղաթյուրում են իմ ասածը, երբ նման հարցերը ցավոք մասամբ լրագրողների կողմից չունեն ընկալում, որ առնչվում են նաեւ մեր ազգի անվտանգությանը կամ գիտակցաբար խեղաթյուրում են․․․կներեք, ես խուսափում եմ ձեր հետ շփումներից»,-ասաց նա։ Նշենք, որ խոսքը հանձնաժողովում Արարատ Միրզոյանի արտահայտած հետեւյալ ձեւակերպման մասին է․ «Ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա։ Այլ բան, որ դրանք ամբողջապես չեն հասցեագրում ՀՀ-Ադրբեջան խաղաղության համապարփակ օրակարգը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ