«Վերջը դուք պետք է կողմնորոշվեք՝ դուք ՀՀ պատգամավո՞ր եք, թե այլ երկրի»,-ԱԺ-ում այսօր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկման ժամանակ ընդդիմություն-իշխանություն բանավեճից հետո դիմելով ընդդիմությանը՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Նա ցավ հայտնեց, որ Արարատ Միրզոյանին նրա ժպիտի մասին է հարց հղվել։
Արարատ Միրզոյանն էլ եզրափակիչ ելույթում անդրադարձավ «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանի մեղադրանքին, որ իրենց իշխանությունը 42 000 կմ հայրենիքից թողել է 32 հազարը, եւ հարցադրում արեց՝ եթե Ջրականն էլ էր հայրենիք, ուրեմն նախկինում հայրենիքը հանձնելու շուրջ են բանակցե՞լ․ «Մեզ ուղղված մեղադրանքն անհիմն է»։
Կարդացեք նաև
Արմեն Ռուստամյանը տեղից անհամաձայնություն հայտնեց, քննարկումը վերածվեց վեճի։ Էդուարդ Աղաջանյանը բղավեց, որ Ռուստամյանը տեղից չխոսի։ «Եվ սենց գնում եք բանակցելո՞ւ»,-Միրզոյանի ասածներից վրդովված՝ բղավեց Ռուստամյանը։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանի վերոնշյալ ասածին, որը մինչեւ այս կրկնել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, ընդդիմությունը մեկ այլ առիթով արձագանքել է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ