Ուկրաինայում հատուկ գործողությունների հետևանքով ևս մեկ հայազգի զինվորական է զոհվել՝ Նիկոպոլում ծնված կրտսեր սերժանտ Արմեն Սամվելի Կարապետյանը։ Այս մասին հայտնում է Նիկոպոլի քաղաքային խորհուրդը ֆեյսբուքյան իր կայքում։
Մեր հայրենակից կրտսեր սերժանտ Արմեն Սամվելի Կարապետյանը (ծնված 14.04.1985) մահացել է Դնեպր քաղաքում՝ մարտական գործողություններին մասնակցելու և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված ագրեսիան զսպելու միջոցառումների իրականացման ապահովման ժամանակ ստացած վնասվածքներից, – նշված է հաղորդագրության մեջ։
Աղբյուր` «Փաստինֆո»