Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ մարտի 21-ին, ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանին:
Նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը, մասնավորապես անդրադարձել է Սահմանադրական բարեփոխումներին, դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող ծրագրերը։
Գերմանիայի դեսպանը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչը ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերը:
Գերմանիայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու օրակարգում ընդգրկված հարցերի իրագործմանը, ինչպես նաև ամրապնդելու և խորացնելու երկկողմ համագործակցությունը:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց առաջնահերթությունները և ձեռք բերել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն