Այսօր «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» լրացում կատարելու մասին «Պատիվ ունեմ» խմբակցություն խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու իր գլխավորած պատվիրակության 8-օրյա այցին Ինդոնեզիայի Բալի հանգստյան կղզի՝ Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու. «Քննարկելու են «Զրո արտանետումները խորհրդարանական մոբիլիզացիան կլիմայի փոփոխությունների շրջանակներում գործելու համար» թեման:
Ընդ որում, ասեմ, որ խոսքը այն ԱԺ նախագահի մասին է, որը գործունեության կարճ ժամանակահատվածում հատել է 120 հազար դոլարի միայն իր գործուղումների վրա կատարած ծախսերը, որը համարժեք է հայրենիքի պաշտպանության համար զոհված շուրջ 300 զինվորականի ընտանիքներին տրվող ամսական դրամական փոխհատուցման գումարին: Նա այն ԱԺ նախագահն է, որը ստիպված է գործուղումից վերադառնալուց հետո ապրիլի 5-ին ներկայանալ ՍԴ, որը վիճարկում է իր պաշտոնավարման օրինականության եւ սահմանադրականության հարցը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ