Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Հռոմի պապից կաթոլիկ մի եղեք, խնդիր չկա Ռուսաստանի հետ»․ նախարարը՝ պատգամավորին

Մարտ 21,2022 18:40

Իշխանության հայտարարած՝ խաղաղության դարաշրջանի մասին ամենաֆանտաստիկ ձեւակերպումը հետեւյալն է՝ «խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ՀՀ-ի եւ Արցախի անվտանգության ապահովման հայեցակարգը հիմնվում է դիրքորոշումների լեգիտիմության եւ լեգիտիմության ամրապնդման տրամաբանության վրա»․․․ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր կառավարության ծրագրի կատարման 2021թ․-ի արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին խնդրեց թարգմանել եւ բացատրել նշյալ ձեւակերպումը։

Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ արցախահայության իրավունքների՝ բոլոր իրավունքների պաշտպանությունը հստակորեն լեգիտիմ պետք է ընկալվի եւ ընկալվում է ողջ միջազգային հանրության կողմից։ Սա հավաստում է, որ մեր խոսույթը ճիշտ է այս փուլում»։

Խամոյանը նաեւ հետաքրքրվեց՝ ի՞նչ պատասխան են տալու գործընկեր Ռուսաստանին այն առիթով, որ ԵԽ-ից ՌԴ-ի հեռացման գործընթացում ՀՀ-ն ձեռնպահ է քվեարկել։ Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Առաջարկում եմ չլինել Հռոմի պապից ավելի կաթոլիկ․ «Ռուս գործընկերների հետ միշտ կոնտակտի մեջ եմ։ Հավաստիացնեմ, որ չունենք խնդիրներ այս համատեքստում։ Չգիտեմ՝ սա ձեզ հիասթափեցնո՞ւմ է, թե ուրախացնում»։ Ագնեսա Խամոյանն արձագանքեց․ «Ես տպավորություն ստացա, որ համաձայնություն կա քվեարկությունների մասով, որովհետեւ ասացիք, որ խնդիրներ չկան»։

Միրզոյանը պնդեց, որ մշտապես կապի մեջ են եւ խնդիրներ չունեն․ «Իսկ այն, ինչ դուք բխեցրիք, ես նման բան չեմ ասել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031