Լրահոս
Օրվա լրահոսը

«Մնացածը զեղումներ են»․ Արարատ Միրզոյանի արձագանքը պատգամավորի հարցերին

Մարտ 21,2022 18:15

«Ձեր դեմքին ոչ թե ժպիտ էր, այլ անսահման ուրախություն, հրճվանք՝ թշնամի երկրի ԱԳ նախարարի ձեռքը սեղմելիս։ Այն երկրի, որը մեկ տարի առաջ սպանում էր մեր հայրենակիցներին»,-ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր կառավարության ծրագրի կատարման 2021թ․-ի արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացատրությանը, թե ինչու էր ժպտում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Ձեր ժպիտն ինչո՞վ օգնեց, որ գոնե մեկ գերի վերադարձվի, որովհետեւ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են պնդել, որ գործում են միասնական»,-հարցրեց պատգամավորն ու նաեւ հետաքրքրվեց՝ ի՞նչն է խանգարում իշխանությանը հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։

Արարատ Միրզոյանը նկատեց․ «Ես նման հարցադրումներին բովանդակային պատասխան պետք է տա՞մ»։ Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասաց․ «Կարող եք ոչ բովանդակային պատասխան տալ»։ Միրզոյանը դիմեց պատգամավորին․ «Մասնակի պատասխանել եմ արդեն։ Մնացածը զեղումներ են, ներողություն»։

Արեգնազ Մանուկյանն արձանագրեց․ «Իշխանությունը խուսափում է եւ որեւէ կերպ հստակ չի հայտարարում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Դուք՝ Նիկոլ Փաշինյանը, Էդուարդ Աղաջանյանը, Մարիա Կարապետյանն իրենց հայտարարություններով արդեն փաստել են դա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031