Մարտի 21-ը գարնանային օրահավասարի օրն է: Հին օրացույցով` Արեգ ամսվա Արեգ օրը նշվում է նաև Հաղթության և Զորության աստված Վահագնի ծնունդը:
Ավանդույթի համաձայն, «Արորդիների Ուխտ» կազմակերպության անդամները մարտի 20-ի լույս 21-ի արևածագը դիմավորում են Գառնի տաճարում։
Մարտի 21-ի կեսօրին արդեն «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում նրանք նշում են Վահագնի ծնունդը։
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն