Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի շրջանակներում ուրախ է մեկնարկել հայոց լեզվի անվճար դասընթացներ:
Այս դասերը կօգնեն վերջին շրջանում հայրենադարձվածներին հաղթահարել լեզվական խոչընդոտները և բարելավել արևելահայերենի իմացությունը: Անվճար պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 անգամ՝ 1 ու կես ժամ տևողությամբ: Դասընթացները կտևեն 2 ամիս:
Դասընթացները կանցկացվեն հետևյալ խմբերով.
Տարրական արևելահայերեն. նախատեսված է հայոց լեզվին չտիրապետողների կամ սկսնակների համար: Նրանք կսովորեն կարդալ, գրել և խոսել:
Կարդացեք նաև
Միջին/խորացված արևելահայերեն. նախատեսված է նրանց համար, որոնք ցանկանում են բարելավել արևելահայերենի կարդալու, գրելու և խոսելու առկա հմտությունները:
Արևմտահայերենից արևելահայերեն ադապտացիա. նախատեսված է նրանց համար, որոնք ունեն արևմտահայերենի միջինից մինչև խորքային գիտելիքներ, սակայն ցանկանում են իրենց լեզվական գիտելիքները համապատասխանեցնել նաև արևելահայերենին:
Դասընթացներ տեղի կունենան երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին՝ ժամը 12:00-19:00: Հասցեն՝ Կառավարական տուն 2, Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ:
Տարվա ընթացքում դասընթացների անցկացումը կկրի պարբերական բնույթ։
Եթե ցանկանում եք դիմել հայերենի դասընթացներին, խնդրում ենք ձեզ նախընտրելի լեզվով լրացնել ստորև ներկայացված հայտադիմումը:
Գարնանային փուլի վերջնաժամկետն է 2022 թ․-ի ապրիլի 3-ը։
ՀԱՅԵՐԵՆ – https://forms.gle/NAQraWjDL5sHwg217
ԱՆԳԼԵՐԵՆ – https://forms.gle/QKb1GaxRYLYyEKSq6
ՌՈՒՍԵՐԵՆ – https://forms.gle/5T2DyDwYRi5myNKV9
*Առաջնահերթությունը կտրվի 18-45 տարեկան այն սփյուռքահայերին, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում են տեղափոխվել Հայաստան և աշխատանք են փնտրում:
Ընտրված դիմորդների հետ կապ կհաստատվի հավելյալ:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ