Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեպատիտ C-ի դեմ պայքարի շրջանակում ներառված շահառուներին դեղորայքը տրամադրվել է անվճար, այն լինելու է շարունակական»

Մարտ 21,2022 17:20

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությանբ մարտի 21-ին հրավիրել է հերթական նիստ:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը՝ առողջապահության ոլորտում 2021թ. կատարված աշխատանքների վերաբերյալ:

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ 2021թ. մեկնարկել է պատվաստումների գործընթացը, ընդլայնվել են մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունները: 2021թ. շարունակվել է հետպատերազմյան ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների շարունակական, ինչպես նաեւ վերականգնողական բժշկական օգնության տրամադրումը:

Մանկական քաղցկեղի եւ շաքարային դիաբետի դեմ պայքարի շրջանակում ավելացվել է ձեռքբերվող դեղորայքի փաթեթը:

Սեւանում բացվել է մանկական վերականգնողական կենտրոն:

Հեպատիտ C-ի դեմ պայքարի շրջանակում ներառված շահառուներին դեղորայքը տրամադրվել է անվճար, այն լինելու է շարունակական: Նախարարը նշել է, որ մեկնարկել է նոր՝ կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը, որը իրականացվել է նաեւ մարզերում:

Նրա խոսքով՝ 2021թ. մեկնարկել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ամբողջական վերակառուցման ծրագիրը: Շարունակվում են Սիսիանի, Չարենցավանի, Թալինի, Ծաղկահովտի, Մարտունու եւ Եղեգնաձորի ԲԿ-ների վերակառուցման աշխատանքները:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031