Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իրանցի վարորդներին հազիվ ենք համոզել, որ իջեցնենք»․ Արսեն Մկրտչյան

Մարտ 21,2022 17:08

Այս պահին հանրապետության տարածքում կան մի շարք փակ ճանապարհներ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Արսեն Մկրտչյանն այսօր «Արմենպրես»-ի սրահում ներկայացեց, թե ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին։

Ներկա պահին փակ են Վարդենյանց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան ճանապարհը, այդ հատվածում բուք է, Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Սարավան, Գնդեվազ-Ջերմուկ, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածը, Կապան-Տաթեւ-Գորիս, Գորիս-Սիսիան, Մեծ-Ալագյազ-Արթիկ, Արթիկ-Մանթաշ-Ցողամարգ-Բավրա, Ամասիայի եւ Աշոցքի միջհամայնքային ճանապարհները։ Մկրտչյանն ասաց, որ այս պահին աշխատանքներ են տարվում անանցելիությունը վերականգնելու ուղղությամբ։

Կան նաեւ դժվարանցանելի ավտոճանապարհներ, որոնք դժվարանցանելի են հիմնականում կցորդիչով բեռնատարների համար։ Դրանք են՝ Վանաձոր-Ալավերդի, Իջեւան -Բագրատաշեն, Նոյեմբերյան-Կիրանց, Սպիտակի եւ Ստեփանավանի ոլորանները։ Իսկ Ալավերդի-Ջիլիզա-Տաշիր-Բլագորոդնոյե հատվածը դժվարանցանելի է բոլոր ավտոտրանսպորտային միջոցների համար։ Նույն իրավիճակն է Արագյուղ-Բուժական, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի, Մարալիկի, Լանջիկի միջհամայնքային ավտոճանապարհներում, այստեղ եւս ճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ձնառատ այս օրերին, ինչպես ասաց Մկրտչյանը, գրեթե բոլոր մարզերից ահազանգեր են ստացել, որ մեքենաները հայտնվել են արգելափակման մեջ, սակայն ամենաշատը Սյունիքի,Վայոց ձորի եւ Արագածոտնի մարզերից էին ահազանգերը։

«Շաբաթ օրը շտապ օգնությունը չէր կարողանում մոտենել Թալինի տարածաշրջանի Գառնահովիտ գյուղ։ Մեր փրկարարների օգնությամբ շտապօգնության աշխատակիցները հասել են տեղ, մեկ տարեկան երեխային հասցրել են Թալինի ԲԿ»,-ասաց Արսեն Մկրտչյանը։

Առատ ձյան հետեւանքով նաեւ փլուզումներ են եղել։ Օրինակ Դիլիջանում անասնագոմի տանիք է փլուզվել, Գարգառում 130 քմ սեփական տան տանիք է փլուզվել։

«Վերջին տասը տարիներին չեմ հիշում նման առատ տեղումներ»,-ասաց Մկրտչյանը։

Սյունիքի մարզում, կրկին առատ ձյան պատճառով, նույնիսկ ԱԻՆ-ի ամենագնացները չէին կարողանում առաջանալ դեպի Սարավան-Զանգերի հատվածը, եւ ինչպես ասաց Մկրտչյանը, այդ հատվածում կային արգելափակված բեռնատարներ․ «Մենք ներգրավվել ենք ձնագնացներ, եւ գիշերը ժամը 4-ին ձնագնացով իջեցել ենք Հայաստանի եւ Իրանի քաղաքացիներին։ Իրանցի վարորդներին հազիվ ենք համոզել, որ իջեցնենք, չէին ուզում իրենց բեռները թողնեին այնտեղ։ Կային քաղաքացիներ, որոնք հայտնվել էին արգելափակման մեջ, որովհետեւ որոշել էին ուխտի գնալ ինչ-որ մատուռ։ Բայց կարելի էր դա անել մի բարենպաստ օր»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031