Առաջին անգամ Պոեզիայի համաշխարհային օրը նշվել է 1999 թվականին Փարիզում, որտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակն է:
Աշխարհով մեկ տարածվելով՝ Պոեզիայի համաշխարհային օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010 թվականին:
Հայ ժամանակակից պոեզիան ժամանակն ու իրականությունը հստակորեն պատկերող երևույթ է, որը լավագույնս ցույց է տալիս մարդու հարաբերությունն արտաքին աշխարհի հետ:
Այսօրվա բանաստեղծը հասարակական հարաբերությունները, երևույթներն արձանագրելու սկզբունքորեն նոր վերաբերմունք ու գեղագիտական հմտություններ ունի:
Կարդացեք նաև
Հետանկախության տարիներին, հատկապես՝ մեր դարում, մարդկային հարաբերություններն արդեն լիովին պոեզիայի տարածք են ներխուժել՝ ենթարկվելով տարբեր մեկնությունների:
Պոեզիայի համաշխարհային օրվա առիթով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորում է բոլոր բանաստեղծներին, ինչպես նաև պոեզիայի հավատավոր ընթերցողներին:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ