Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործուղումը»․ Արարատ Միրզոյան

Մարտ 21,2022 16:18

Հաշվի առնելով Ադրբեջանի մշակույթի նախարարի մոտեցումը, թե իրենք զբաղվելու են աղվանական մշակութային կոթողների վերականգնումով, հրատապ է դառնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործուղումն Ադրբեջան։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր կառավարության ծրագրի կատարման 2021թ․-ի արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն Արցախի բռնազավթված տարածքներում ոչնչացնում է հայկական հուշարձանների հայատառ արձանագրությունները, դրանք ներկայացնում որպես աղվանական։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը նշեց, որ այցի համար Ադրբեջանը նախապայմաններ է դրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջ․ «Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը, նախարարության պատասխանն ինչպիսի՞ն է լինելու»։ Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ դեռեւս նախորդ տարի կառույցի փաստահավաք առաքելության այցը տարածաշրջան չեղավ․ «Բանակցությունները մինչեւ օրս շարունակվում են։ Վերջին անգամ փետրվարին տեսակապով ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ այցը պետք է լինի։ Ցավոք, ադրբեջանական կողմից տարբեր մեկնաբանություններ կան այցի, դրա վայրի եւ գործառույթների վերաբերյալ»։

Նախարարը հավելեց․ «Կարծում են՝ այցը պետք է կայանա Հաագայի համապատասխան կոնվենցիայի հիման վրա, որը վերաբերում է ռազմական գործողությունների գոտիներում մշակութային արժեքների պահպանությանը։ Առաջնային նպատակը պետք է լինի Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային հուշարձանների վիճակի գնահատումը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031