Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Նշվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային թեմաների շուրջ: Մասնավորապես, քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների առանցքային դրույթների իրականացման ընթացքը: Բացի այդ, նախարարներն անդրադարձել են 3+3 խորհրդատվական հարթակի հետագա աշխատանքներին:
Նախարարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը:
Հիշեցնենք, Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ