Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է Ուկրաինային փոխանցել ՌԴ-ից ձեռք բերած S-400-ները. Reuters

Մարտ 21,2022 14:59

Ermenihaber. Միացյալ Նահանգները ոչ պաշտոնապես Թուրքիային առաջարկել է Ուկրաինային փոխանցել ռուսական արտադրության S-400 ՀՕՊ համակարգերը, որոնք Անկարան գնել էր Մոսկվայից, ինչի հետևանքով թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ էր առաջացել: Այս մասին Reuters-ի հետ զրույցում ասել են 3 բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ըստ Reuters-ի ՝ոչ պաշտոնական առաջարկի մասին խոսվել է նաև մարտին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ։

Թուրքական իշխանությունները չեն մեկնաբանել Ուկրաինային S-400-ներ հանձնելու վերաբերյալ ԱՄՆ-ի ոչ մի առաջարկություն։ Սակայն ըստ թուրքական աղբյուրի՝ Reuters-ի հետ զրուցած հիշյալ պաշտոնյաները նշել են, որ Անկարան մերժել է այդ առաջարկը, ընդ որում արտգործնախարարության մակարդակով:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Փոլ Քոլբը նույն այդ թեմայով ուշագրավ հոդված էր հրապարակել ամերիկյան հայտնի «The Wall Street Journal»-ում: Նա առաջարկել էր, որ Ռուսաստանից գնված հակաօդային համակարգերը փոխանցվեն Ուկրաինային, ռուսական կործանիչների դեմ պայքարելու համար, իսկ փոխարենն ԱՄՆ-ից ստանալ F-35 ռազմական ինքնաթիռները: Քոլբը կարծում էր, որ նման քայլը կարող է օգնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031