Վաշինգտոնը պատրաստակամություն է հայտնել աշխատել Բաքվի հետ տարածաշրջանային անվտանգություն, տնտեսական զարգացում և տարածաշրջանային հաշտեցում ապահովելու համար: Այս մասին, ըստ Ադրբեջանի նախագահի կայքում տարածված հաղորդագրության, ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Նովրուզի առիթով հղված շնորհավորական ուղերձում:
«Մենք նաև կաշխատենք Ադրբեջանի հետ՝ լուծելու անվտանգային ընդհանուր խնդիրները, աջակցելու տարածաշրջանային հաշտեցմանը և ուսումնասիրելու նոր հնարավորություններ տնտեսական գործակցության համար»,- ասվում է ուղերձում:
Նամակում նշվում է, որ այս ժամանակը «հնարավորություն է վերահաստատելու մեր հանձնառությունը խաղաղությանը և համագործակցությանը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ