«Ես զարմանում եմ, որ մինչեւ հիմա ինքնակամ են անում մարդիկ: Այդքան զգուշացրեցինք, որ այդ ինքնակամներն այլեւս չեն օրինականացվելու»,-այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, երբ ԱԻՆ ներկայացուցիչը զեկուցեց հանրապետությունում գրանցված դեպքերի մասին:
Անցած շաբաթ գրանցվել է 219 դեպք, որից 67-ը՝ արտակարգ, 126 դեպքը՝ կենցաղային բնույթի, ինքնակամ շինության 4 դեպք, կոմունալ-կենցաղային հարցերով ահազանգերի թիվն էլ, ըստ ԱԻՆ ներկայացուցչի, կազմել է 22:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց. «Գնում են բանկից վարկ են վերցնում, չգիտեմ, ինչ-որ մարդիկ քաղաքապետարանում իրենց ինչ-որ բաներ են խոստանում: Հարգելիներս, վստահեցնում եմ, որ այդ խոստումները ոչ մի բան են, անիմաստ ինքնակամ շինություններ մի սարքեք: Հետո պետք է գաք, ասեք՝ վարկ էինք վերցրել, սարքել էինք, չգիտեինք: Ես հիմա պաշտոնապես բոլորին հայտարարում եմ՝ ինքնակամ կառույցները չենք օրինականացնում, պրծա՛վ»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ