Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Պետությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի հաշմանդամության կանխարգելման նպատակով համայնքահեն ծառայությունների ներդրմանը». Արևների օրն է այսօր

Մարտ 21,2022 12:36

2012 թվականից ՄԱԿ-ի նախաձեռնությամբ մարտի 21-ը նշվում է որպես Դաունի համախտանիշի մարդկանց` «արևների» օր: Ամսաթվի ընտրությունը խորհրդանշում է համախտանիշն առաջացնող չտրոհվող 21-րդ քրոմոսոմը, որը որևէ կերպ պայմանավորված չէ ծնողների ազգությամբ, բնակության միջավայրով, նրանց վարքագծով կամ առողջական վիճակով։

Արևները հատկապես սիրում են ստեղծագործել արվեստի տարբեր ճյուղերում և իրենց իսկ օրինակով յուրաքանչյուրիս սովորեցնում աշխարհը բացահայտել յուրովի։

Այս օրը, ևս մեկ առիթ է յուրաքանչյուրիս համար վերանայելու մեր ընկալումները ներառական հասարակության ձևավորման, հավասար հնարավորությունների ստեղծման վերաբերյալ՝ մեր ջանքերը նախևառաջ ուղղելով հաշմանդամության նկատմամբ կարծրատիպային դրսևորումների կանխարգելմանն ու բացառմանը։ Սա յուրաքանչյուրիս գործն է։

Ցավոք, մեր երկրում պետության հոգածության ներքո գտնվող երեխաներից շատերը շուրջօրյա խնամքի և պաշտպանության հաստատություններում են հենց հաշմանդամության կամ առողջական խնդիրներ ունենալու հետևանքով։

Մինչդեռ, ընտանիքում ապրելու, համայնքում ներգրավվելու իրավունքը, հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության նկատմամբ հարգանքը բացարձակ արժեքներ են, և չպետք է պայմանավորված լինեն անձի հաշմանդամությամբ։

Պետությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի հաշմանդամության կանխարգելման, վաղ շրջանում դրա հայտնաբերման նպատակով համայնքահեն ծառայությունների ներդրմանը։ Անհրաժեշտ են լրացուցիչ թիրախային ծրագրեր հաշմանդամություն, այդ թվում՝ Դաունի համախտանիշ ունեցող անձանց ինքնուրույնությունը խթանելու, նրանց զարգացման հնարավորությունները բացահայտելու և դրանք իրացնելու ուղղությամբ։

Հաշմանդամություն ունեցող մարդկանց արժանապատվության նկատմամբ հարգանքի միջոցով և կարծրատիպերը կոտրելով է հնարավոր ձևավորել հավասար հնարավորությունների միջավայր, որտեղ պետության և հասարակության առաջընթացը խթանվում է յուրաքանչյուր անձի կարողությունների ու ներուժի լիարժեք կիրառմամբ։

ՄԻՊ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031