Մարտի 20-ին, ժամը 17։52-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղի սկզբնամասում կան արգելափակված ավտոմեքենաներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհի տարբեր հատվածներից դուրս են բերել 29 ավտոմեքենա և 80 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
***
Կարդացեք նաև
Մարտի 20-ին, ժամը 10:16-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 16։30-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 1 ավտոբուս, 2 բեռնատար, 9 մարդատար ավտոմեքենա և 43 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ