Լրահոս
Օրվա լրահոսը

Գազաբալոնների փորձարկման խնդիրը Հայաստանում

Մարտ 21,2022 13:30

Ավտոմեքենաների գազաբալոնների փորձարկման աշխատանքները շատ ավելի ծավալուն են, քան պատկերացնում է մեր հասարակությունը։ Պատկերացրեք, թե ինչ դժվարությամբ ու ջանասիրաբար է տեղադրվել գազաբալոնը, կատարվել փականների եւ խողովակների հերմետիկ միացումները եւ ահա փորձարկման ժամանակ պահանջվում է կատարել այդ աշխատանքների մեծ մասի, բալոնների, հանգույցների եւ փականների ապամոնտաժում (որը խորհուրդ չի տրվում հաճախակի կատարել): Ընդհանրապես բալոնների փորձարկման կարգը որոշում է պատրաստող գործարանը (завод изготовитель) եւ որի կողմից տված անձնագրի մեջ կարդում ենք. գազաբալոնների փորձարկումը կատարվում է ոչ պակաս, քան 5 տարին մեկ, հիդրավլիկ եղանակով։

2000-ականներին, երբ որ ընդունվեց գազաբալոնների փորձարկման օրենքը, փորձարկման ժամկետի վերաբերյալ շատ քննարկումներ եղան եւ քանի որ նախկին Սովետական միությունից մեծ քանակության տարբեր տեսակի եւ որակի բալոններ էին ներկրվել հանրապետություն, ուստի գազաբալոնների շահագործման անվտանգությունը ապահովելու համար այդ ժամկետը որոշվեց սահմանել 2 տարի։ Բայց այժմ ճիշտ կլինի այն, որ այդ ժամկետը սահմանել այնքան, որքան սահմանել է պատրաստող գործարանը եւ ըստ այդ ժամկետների էլ կատարել բալոնների փորձարկումը։

Ինչ վերաբերում է բալոնի շահագործման ժամկետին, ապա այն նույնպես սահմանվում է գործարանի կողմից եւ նշվում տրված անձնագրում։ Իմ կարծիքով, եթե օրենքի մեջ կատարվի այս փոփոխությունը, ապա ոչ մի վարորդ չի զլանա 5 տարին մեկ կատարել իր մեքենայի բալոնի փորձարկումը իր իսկ ապահովության համար եւ չի ձգտի կեղծ փաստաթուղթ ձեռք բերել, իսկ 2 տարին մեկ փորձարկման դեպքում վարորդը ստիպված է հարկադրաբար կատարել այդ գործողություններից մեկը։ (Սա ես ասում եմ իմ անձնական փորձից, քանի որ ես 5 տարի կատարել եմ այդ աշխատանքները)։

Այս դեպքում կատարվող աշխատանքների ծավալը, (եւ վարորդների, եւ փորձարկող կազմակերպությունների) կրճատվում է 2,5 անգամ եւ համապատասխանաբար փորձարկող կազմակերպությունների մոտ էլ կպակասի գերծանրաբեռնվածությունը։

Ռաֆիկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031