Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միութենական պետությանը միանալու հարցում Արմեն Աշոտյանն առաջարկում է էմոցիաներով չառաջնորդվել

Մարտ 20,2022 23:05

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ժամանակավրեպ է համարում այժմ խոսել Հայաստանի՝ ՌԴ-Բելառուս միութենական պետության պայմանագրին միանալու մասին:

Այսօր տելեգրամյան ալիքի ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների՝ այդ թեմային վերաբերող հարցին, ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ Միութենական պետության որեւէ փաստաթուղթ, թե ի՞նչ է դա՝ չկա, ե՞րբ է նախատեսվում միանալ այդ միավորմանը, չկա. «Համենայնդեպս, մեզ հասանելի բան չկա, եթե Նիկոլենց հետ խոսել են, նրանք թաքուն են պահում»: Ըստ Արմեն Աշոտյանի, առհասարակ, եթե ինքնիշխանությունից ինչ-որ մի բան զիջում ենք, ապա դրա դիմաց մենք պետք է ստանանք առավելագույն օգուտներ. այդպես է ցանկացած վերպետական կառույցի պարագայում, այդպես է ԵՄ-ն, ՀԱՊԿ-ը եւ այլն: Բայց քանի որ այս ամենը զուտ տեսական խոսակցություն է, գործնական հարթությունում ոչինչ չունենք, ապա ՀՀԿ փոխնախագահն արձանագրում է, որ քննարկումները գնում են պրոպագանդիստական հարթությունում:

«Ի՞նչ ենք ստանալու որեւէ նոր վերպետական միավորումից: Բայց այս հարցում էմոցիաներով չառաջնորդվենք, հիշենք, որ անգամ Բալկաններում չենք ապրում եւ արտաքին քաղաքական ճաշակները պետք է ձեւավորենք ըստ տարածաշրջանի: Ցանկացած որոշման արդյունքը պետք է ավելի լավը լինի, քանի վճարվելիք գինը»,- գտնում է Արմեն Աշոտյանը:

Նա, ի դեպ, ուսումնասիրել է Միութենական պետության մասով ռուս-բելառուսական 24-25 փաստաթղթերը եւ փաստում է, որ դրանք ֆինանսական են, տնտեսական, հումանիտար, մեկը` ռազմական, բայց քաղաքական կամ վերպետական ստորագրված փաստաթղթեր չկան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031