Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երբ Սերժ Սարգսյանն ասում է՝ մենք իշխանության չենք հավակնում, մենք ձեզ չենք խաբում». Արմեն Աշոտյան

Մարտ 20,2022 22:14

«Երբ Սերժ Սարգսյանն ասում է՝ մենք իշխանության չենք հավակնում, մենք ձեզ չենք խաբում. մենք ուզում ենք նորմալ իշխանություն՝ երկրի համար»,- իր Տելեգրամ ալիքում այսօր ուղիղ եթերում պատասխանելով հարցերին, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Իր գնահատմամբ, եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը «թասիբ» ունենար եւ հրաժարական տար, «լիքը բան հնարավոր էր պահել». օրինակ, ռազմագերիներին ետ բերել, պահել Ջրականի այն հատվածը, որը դուրս էր գալիս Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածին, որտեղ այսօր ադրբեջանական հենակետ է դրած: Արմեն Աշոտյանը համոզված է, եթե այսօր էլ Նիկոլ Փաշինյանը գնա, դեռ հնարավոր է որոշ բաներ շտկեր. «Իր գնալով ինքն իր հետ կտանի բոլոր խոստումները, որոնք տվել է Ալիեւին, Էրդողանին, Բրյուսելում եւ այլն: Հայաստանը 6-8 ամիս ժամանակ է շահելու, աշխարհն արագ է փոխվում»:

Ի դեպ, Արմեն Աշոտյանը մտահոգված է ՌԴ-ի՝ ԵԽ-ից դուրս գալու փաստով, եթե ՌԴ-ն դուրս եկավ նաեւ ԵԱՀԿ-ից, ապա «ՄԽ-ի ներկայիս ձեւաչափի վրա դրվում է մեծ տապանաքար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031