Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավաստիացնում է, որ պատերազմի 24 օրերի ընթացքում ավելի քան 14 հազար ռուս զինվորականներ են զոհվել: Այդ մասին Ուկրաինային նախագահը հայտարարել է այսօր` Ուկրաինայի տարածքում փետրվարի 24-ից ՌԴ-ի սկսած ռազմական գործողությունների 24-րդ օրը: ՌԴ-ն դա որակում է հատուկ ռազմական գործողություն, Ուկրաինան համարում է ներխուժում:
Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում դիմում է ռուս ժողովրդին՝ հարցնելով՝ ի՞նչ են արել այս տարիների ընթացքում ձեզ հետ, որ դուք չեք նկատում ձեր կորուստները եւ մի՞թե որդի, մայր, հայր, եղբայր հասկացություններն այլեւս ռուս ժողովրդի համար ոչինչ չեն նշանակում:
Նա քարոզչական հնարք է որակում ռուսական կողմի գործողությունները Խերսոնում, բնակչությանը մարդասիրական օգնություն բաժանելը եւ բացատրությունները, թե իբր ուկրաինական կառավարությունն ամեն ինչ անում է, որ սննդամթերքի գները բարձրանան:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ