Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր Հովհաննես Բաչկովը, որը հանդես է գալիս նաեւ պրոֆեսիոնալ ռինգում, երրորդ հաղթանակն է տարել:
Դուբայում գյումրեցի բռնցքամարտիկը 8-րդ ռաունդում ժամանակից շուտ տեխնիկական նոկաուտով պարտության է մատնել Արգենտինան ներկայացնող Քրիստիան Կորիային:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ