Մարտի 20-ին, ժամը 11։37-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ծաղկաձոր քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին բախվել են 17 ավտոմեքենա։ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Պ․) ուղևորներ Ա․ Ա․-ն (ծնված 1978 թ.), Ա․ Պ․-ն (ծնված 1980 թ.) և Ս․ Գ․-ն (ծնված 1961 թ.) հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ